Իր սպորտային կենսագրության մեջ լուրջ հաջողությունների հասած Նազիկ Ավդալյանը նշում է ծննդյան երեսունվեցամյա տարեդարձը։

Մարզուհին այժմ շարունակում է սպորտում մնալ։ Դեռ առաջին անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Նազիկը անցավ լուրջ փորձությունների միջով։

Նա վթարի ենթարկվեց, որի ժամանակ ողնաշարը վնասվել էր։ Նազիկին այլևս չէին պատկերացնում սպորտում, սակայն մարզուհին ապացուցեց, որ նա կարող է համառության և կամքի ուժի շնորհիվ հաղթել նորից՝ հաղթահարելով նույնիսկ վնասվածքները։

2016 թվականին Նազիկը դարձյալ փայլեց սպորտային ասպարեզում՝ դարձյալ նվաճելով չեմօիոնի տիտղոսը՝ այն նվիրելով չորսօրյա պատերազմի հերոսներին։ Նազիկը խոստովանում է, որ երկրորդ անգամ սպորտ վերադառնալու և հաղթանակ նշելու համար իրեն մեծապես օգնել է որդու գոյությունը։

Նազիկի որդին այժմ նույնպես սպորտով է հետաքրքրվում ու զբաղվում, քանի որ մեծացել է սպորտային ընտանիքում․ այլ կերպ հնարավոր չէ պատկերացնել։

Նազիկը մշտապես կանգնած է հայրենիքի պաշտպանների կողքին։ Պատերազմական օրերին նա առանց երկմտելու կամավորագրվում է։ Մարզուհին այսօր Բժշկական համալսարանի Ֆիզկուլտուրայի ամբիոնի դասախոսներից է։