Գարիկ Պապոյանի ընտանիքը նախօրեին տոնական օր է անցկացրել, քանի որ ընտանիքը նշել է տան մեծի յոթանասունամյա տարեդարձը։ Գարիկի կինը՝ Մարիանան, սկեսրայրի տարեդարձի օրվանից կադրեր է հրապարակել։

Մարիանան նախ ցույց է տվել, թե իրենց ընտանիքի աղջիկները ինչ տեսքով են ներկայացել պապիկի տարեդարձին։ Ցույց է տվել նաև պապիկի ծննդյան տարեդարձի տորթը, որը ֆիլմերի ժապավենների թեմատիկայով է զարդարված։

Մարիանան կարճացրել է մազերըն ու բացել դրանց երանգը։ Գարիկը շատ սակավ է հանրային դարձնում նեղ անձնական թեմաները կամ ընտանեկան միջոցառումները, նա ավելի շատ ստեղծագործական նորությունների մասին է մեկնաբանություններ թողնում։

Գարիկի կինը հակառակը, ավելի բաց ու ազատ է այդ հարցում։ Նա երբեմն իր հետևորդներին հաղորդակից է դարձնում իրենց ընտանեկան ժամանցներին կամ որևէ կարևոր իրադարձության։ Մարիանայի հրապարակած կադրերը սկեսրայրի տարեդարձի առիթով կարող եք դիտել կցված նյութում։