Գարիկ Պապոյանը և Սոնան նոր տեսահոլովակ են ներկայացրել, բաց չթողնեք

Գարիկ Պապոյանը Սոնայի հետ հերթական նոր գործն է ներկայացրել։ Նրանց համագործակցությունները բավականին սիրված ու սպասված են արտիստների երկպագուների, նրանց երգարվեստի սիրահարների համար։

Գարիկը մեծ հաջողությամբ է մշակում ու նոր շունչ հաղորդած ներկայացնում հայկական ժողովրդական երգերը, որոնք Գարիկի գործիքավորման շնորհիվ նորովի են սիրվում ու ընկալվում։ Հերթական գործը Կոմիտասի հայտնի «Կաքավիկ» գործն է։

Երգը թերևս հայտնի ու ծանոթ է բոլորին։ Այն յուրովի մեկնաբանել փորձել են շատերը։ Գարիկի ու Սոնայի ներկայացման դեպքում երգը մատուցվում է գունագեղ ու գունային խաղարկումներով հարուստ տեսահոլովակի զուգակցությամբ։

Տեսահոլովակի ռեժիսորը Արման Սարգսյանն է։ Նա ստացել է բազմագույն ու անիմացիոն հետաքրքիր լուծումներով հոլովակ։ Երգի բասսը ներկայացնում է Դավիթ Պարոնիկյանն է։

Գարիկի և իր գեղեցիկ ձայնով հայտնի Սոնա Ռուբենյանի համագործակցության արդյունքում ծնված նոր ու հետաքրքիր գործը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: