Հեռուստատեսությունն ու հեռուստասերիալները նոր անուններ ու երիտասարդ դեմքեր են հանրահռչակում։ Նրանցից է նաև Ռոզա Դավթյանը, որը քսանմեկ տարեկանում կարողացել է նվաճել հեռուստադիտողի սերն ու հարգանքը՝ խաղալով «Կույր աշխարհ» հեռուստասերիալում։

Ռոզան բավականին բաց ու անկեղծ է նաև համացանցի իր հարթակում։ Նա անկաշկանդ ու սիրով պատասխանում է իրեն ուղղված հարցերին՝ տալով բավարար պատասխաններ։ Ըստ Ռոզայի պատասխանների տեղեկանում ենք, որ նա ունի նաև եղբայր։

Ռոզան, անսալով հետևորդների խնդրանքին, ցուցադրել է նաև իր մայրիկին, որը ոչ միայն գեղեցկուհի է, այլ նաև անչափ նման է Ռոզային։ Նրանք կարծես թե ջրի երկու կաթիլ լինեն։ Հայտնի է դառնում նաև, որ Ռոզան ունի նաև երկրորդ անուն՝ Դենիլա։

Չնայած Ռոզան սովորում է Բրյուսովի անվան համալսարանում, սակայն ունի նկատելի արտիստական տաղանդ։ Ռոզա Դավթյանի մասին պատմող փոքրիկ տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։