Հրաչ Մուրադյանն իր տինոջ հետ շարունակում է ոգևորված հրապարակումներ անել սիրելի դստրիկի մասին ու նրա մասնակցությամբ։

Այդ հրապարակումներից կարելի է պատկերացնել, թե ինչ վերաբերմունք ունեն ծնողները փոքրիկ աղջնակի հանդեպ։

Հրաչ Մուրադյանի դստրիկը արդեն մի քանի օր է, ինչ լույս աշխարհում է, բայց արդեն հասցրել է ունենալ իր առաջին ֆոտոշարքը։

Այն կազմակերպել են փոքրիկ Միայի ծնողները, ովքեր առանձնահատուկ ուշադրությամբ են մոտենում իրենց առաջնեկ բալիկի հետ կապված ամեն մի դետալի։

Կադրերում Միան նախ մայրիկի հետ է նկարվում, ապա նաև հայրիկի։ Միայի առաջին նկարահանումների առիթով իրենց սոցհարթակներում հրապարակումներ են արել Հրաչ Մուրադյանն ու Անաշե Խոդավերդին։

Չնայած որ կազմակերպվել է Միայի առաջին ֆոտոնկարահանումը, սակայն ծնողները համացանցում դեռևս փոքրիկի դեմքը շատերի նման ծածկած են նկարներ հանրայնացնում։

Միայն կարելի է տեսնել միայն կիսով չափ՝ դեմքը սրտիկով կամ այլ սմայլով ծածկված։