Դեռ նախորդ տարի Տիգրան Ասատրյանն իր հարթակի միջոցով տեղեկացրեց, որ նշանում է իր տղաներից Արամին՝ հոր անվանակցին։ Արամի նշանադրության արարողությունը բավականին ճոխ ու շքեղ էր, սակայն կադրերում շատերը նկատեցին, որ չկա Տիգրանի եղբոր՝ Արտաշի ընտանիքը։

Լայնորեն տարածվեցին խոսակցություններ, որ եղբայրները դադարեցրել են շփումները, ունեն կոնֆլիկ։ Արտաշն ազնվորեն չժխտեց այդ փաստը։ Սակայն օրեր առաջ Տիգրանն իր հարթակում եղբոր հետ լուսանկարով ցույց տվեց, որ կոնֆլիկտը հարթվել է։

Ահա նոյեմբերի տասնմեկին Տիգրանի տղայի հարսանեկան արարողությունն է տեղի ունեցել, որն, ինչպես ենթադրելի էր, շատ շքեղ ու գեղեցիկ կազմակերպված է եղել։ Այս անգամ հարսանեկան արարողությանը մասնակցում է նաև Արտաշը։

Արտաշը հարսանեկան արարողության ընթացքից տեսանյութեր է ու լայվեր է տեղադրել իր հարթակում՝ շնորհավորելով նորապսակներին և բոլոր ընտանիք կազմել պատրաստվող երիտասարդներին նույն բանը ցանկացել։

Տիգրանի տղայի շքեղ հարսանիքից ուշագրավ կադրեր կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։