Նիկոլ Փաշինյանն այսօր, ինչպես վաղօրոք խոստացել էր, անձամբ այցելել է Գյումրի՝ աշխատանքային քննարկումներ ունենալով գյումրեցիների հետ։ Ինչպես Գյումրիում, այնպես էլ Գյուրիից վերադառնալու ճանապարհին, վարչապետին մոտեցել են շատ քաղաքացիներ։

Քաղաքացիները իրենց աջակցությունն են հայտնել վարչապետին՝ ասելով, որ իրենք տարիներ շարունակ ընդդիմադիր են եղել, հիմա արդեն իշխանության սատարող են դարձել և վարչապետի հետ են ինչ էլ լինի։

Մաստարայում վարչապետին մոտեցած քաղաքացիներից մեկը նշել է, որ Մաստարան զոհեր ու վիրավորներ ունի պատերազմի արդյունքում, սակայն իրենք կառավարությունից պահանջ չունեն, միայն խնդրում են, որ, ինչպես իրենք են ձևակերպում, ռոբասերժական կլանը հետ չվերադառնա։

Վարչապետը նշել է իր առաջիկա քայլերի առաջնահերթությունը։ Նա շեշտել է գերիների վերադարձի և հայրենիքը նորովի վերակառուցելու իր նպատակները։ Ապա շնորհակալություն է հայտնել պինդ լինելու և իրեն աջակցելու համար՝ ասելով, որ դա իրեն վստահություն է տալիս։

Հիմնական պահանջը թավիշի ավարտն է եղել։ Վարչապետի հրապարակած տեսանյութը՝ կից։