«Բարի լուր ունեմ: Ընկերս, Լեւոնը, նյութական օգնություն էր ցույց տալիս անցած պատերազմի մի մասնակցի, ով մարտերից մեկում կորցրել էր ոտքը»

Գրող Մարկ Արենը գրել է․ «Բարի լուր ունեմ: Ընկերս, Լեւոնը, նյnւթական oգնություն էր ցույց տալիս անցած պատերազմի մի մասնակցի, ով մարտերից մեկում կորցրել էր ոտքը։ Նա ծանոթ չէր այդ մարդուն և օգնում էր անուղղակիորեն՝ իր աշխատակցուհիներից մեկի միջոցով:

Եւ օրերս ընկերոջս այս աշխատակցուհին ասաց, որ այդ մարդը շնորհակալություն է հայտնել իրեն օգնելու համար՝ ասելով, որ ինքն այլևu դրա կարիքը չnւնի եւ խնդրել է այն վերահասցեագրել նրանց, ում դա անհրաժեշտ է:

Այսինքն Մարդը գիտակցաբար հրաժարվել է գումարից՝ հօգուտ իրեն անծանոթ ինչ-որ մեկի, միայն այն պատճառով, որ նա գուցե ավելի շատ օգնության կարիք ունի, քան ինքը։ Իսկ Լևոնի աշխատակցուհին իրեն թույլ չի տվել յուրացնել այդ գումարը. չէ՞ որ Լևոնը կապ չի ունեցել այն մարդու հետ, ում օգնում էր:

Մի անգամ Արարիչը խոստացավ Աբրահամին, ասելով «Եթե Սոդոմում հիսուն արդար մարդ գտնեմ, հանուն նրանց կխնայեմ ամբողջ այդ վայրը»։ (Ծննդոց 18։1-33)։ Աբրահամը, իր հրեական սովորության համաձայն, սակարկելով նրա հետ, իջեցրեց քաղաքի գինը մինչև 10 արդար մարդ: Իսկ եթե Հայաստանում կան վերոնշյալ այդ երկու արդարները, ապա համոզված եմ, կան նաև հիսունը։ Ուրեմն մենք կփրկվենք տիրող աղետից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: