ԱՄՆ նոր ղեկավար Ջո Բայդենն արդեն հասցրել է իր հայտարարություններով ու արտահայտած մտքերով հայտնվել հակասական ու բուռն քննարկումների, քննադատությունների կիզակետում։ Նրա վերջին շրջանի ելույթները, մասնավորապես Ռուսաստանի ղեկավարի հասցեին հնչեցրած մտքերը ոչ միանշանակ են ընդունվել։

Բայդենի խնդրահարույց խոսքերին հասցրել են արձագանքել Պոտինն ու ՌԴ վարչապետը։ Նրանք փոխադարձել են ԱՄՆ ղեկավարի բնորոշումները, որոնք նա հնչեցրել է Պուտինի հասցեին։

Այսօր մի կարճ տեսանյութ է հայտնվել սոցհարթակում, որտեղ երևում է, թե ինչպես է ինքնաթիռ բարձրացող Բայդենը մի քանի անգամ սայթաքում ինքնաթիռ բարձրանալիս։ Մի քանի անգամ սայթաքելուց հետո նա ընկնում է աստիճանների վրա։

Հետո նա վեր է կենում, թափ է տալիս հագուստը և շարունակում է բարձրանալ։ Վերջում շրջվում է՝ հրաժեշտ տալու իր պատվո պահակախմբին։ Բայդենի սայթաքելու ուշագրավ ու կարճ տևողությամբ տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։