Բալես, կյանքս, նուրբս, ուժեղս, իմս՝ ծնունդդ շնորհավոր․ Նելլի Դուրյանի հուզիչ շնորհավորանքը դստերը

Ոստիկանական համակարգի հանրահայտ ներկայացուցիչ Նելլի Դուրյանը տարիներ շարունակ զբաղվում է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Նա ինքն ունի ընտանիք։

Ժամանակին Նելլի Դուրյանն ընտանիք է կազմել Պոսոսյան Ջանիկի հետ, որը մասնագիտությամբ ճարտարապետ է ու շինարար։ Նելլին, մեծացած լինելով ոստիկանական և անվտանգային համակարգում անձնվիրաբար ծառայած ամուսինների ընտանիքում, նույն ոգով է դաստիարակվել։

Նա, ինչպես իր մայրը ժամանակին, դեռ անչափահաս տարիքից ոստիկանական համակարգում ծառայություն է իրականացրել, իսկ հայրը գտնվել է Ազգային անվտանգության համակարգում։

Նելլին ու Ջանիկը երկու զավակներ ունեն։ Զավակներից որդին՝ Դուրյան Մարատը, իրավաբանական կրթություն է ստացել և փաստաբան է Փաստաբանների պալատում։ Դուստրը՝ Պողոսյան Մարիան, նույնպես իրավաբանական կրթություն է ստացել և քաղաքագետ ու իրավաբան է։

Այսօր Մարիայի տարեդարձն է։ Մայրը նրա ծննդյան օրվա առիթով տեղադրել է Մարիայի ու ամուսնու համատեղ ջերմ լուսանկարը՝ գրելով․ «Բալես, կյանքս, նուրբս, ուժեղս, իմս՝ ծնունդդ շնորհավոր։ Միշտ երջանիկ եղիր քո հրաշք ընտանիքով»։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: