Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով օրվա ընթացքում չարչրկված վարդրոդական իրավունքի թեմային, գրում է․ «Գլխապատառ մի վարորդական իրավունքի լուսանկար է շրջանառվում, որի տերը ծնվել է նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ում ու այժմ ապրում է Տավուշի մարզում։

Գրառում է արվել, թե իբրև ՀՀ Ոստիկանությունը GPS-ով է որոշել «ծննդյան վայրը» ու Տավուշի Պառավաքար գյուղը ցույց է տալիս Ադրբեջան։ Լավ, մի՞թե կարելի է հասարակության այս գերգրգռված վիճակում նման բան անել։ Անգամ այդպիսի կատակ այս վիճակում չի կարելի անել։

Թարգե՛ք ձեր հասարակությանը ոչնչացնելն ու uպшնելը։ Ադրբեջանական ԽՍՀ-ում ծնված բոլոր հայերի ծննդյան վայր Ադրբեջան է գրվել միշտ՝ դա մեզ դուր գա թե դուր չգա, որովհետև 1991-92թթ. Հայաստանը հայտարարել է, որ ինքը տարածքային հավակնություններ չունի Ադրբեջանի հանդեպ, այսինքն՝ ճանաչում է այն։

Բա 7 շրջան ետ վերադարձնելու ու ԼՂԻՄ «վիճելի» հատվածի կարգավիճակը նոր «կամարտահայտությամբ» որոշելու միջազգային պարտավորությունը ձեր կարծիքով որտեղից է»։