Խորհրդարանական նիստերը մեկնարկել են դարձյալ թեժ ելույթներով։ Գեղամ Մանուկյանը, մոտենալով խորհրդարանական ամբիոնին, իր խոսքը սկսել է կտրուկ գնահատականով և մեղադրանքներով, որոնք ուղղված են Արցախն ուրացողներին։

Նիստը վարող Ռ․ Ռուբինյանը միանգամից ընդհատել է Գ․ Մանուկյանին՝ հիշեցնելով, որ կան էթիկական որոշակի կանոններ, որոնք հարկ է պահպանել ելույթներ ունենալիս։

Քանի որ Գ․ Մանուկյանը ընդհատել է և նշել, որ ինքը պահում է կանոնները, Ռ․ Ռուբինյանը պահանջել է նշել հստակ անուն, իսկ Գ․ Մանուկյանը տվել է Վիգեն Խաչատրյանի անունը։

Վ․ Խաչատրյանի անունը լսելուց և Գ․ Մանուկյանի մեղադրանքը հստակեցնելուց հետո Ռ․ Ռուբինյանը անջատել է Գ․ Մանուկյանի խոսափողը՝ առաջարկելով զբաղեցնել իր տեղը։

Գ․ Մանուկյանը հրաժարվել է իր տեղը զբաղեցնել, ինչից հետո Ռ․ Ռուբինյանը ներս է հրավիրել անվտանգության աշխատակիցներին, որից հետո աշխատակիցները Գ․ Մանուկյանին փորձել են հեռացնել դահլիճից։

Ռ․ Ռուբինյանը պահանջել է, որ պատգամավորին ոչ թե դահլիճից հեռացնեն, այլ ամբիոնի մոտից։ Տեսանյութը՝ կից։