Գյումրիում արտառոց դեպք է գրանցվել անցնող օրերի ընթացքում։ Ֆեյսբուքյան հարթակում քաղաքական բնույթի հրապարակումներից մեկի ներքո հայհոյախառն մեկնաբանություն է թողել մի անձ։ «Ազգային արժեք» ակումբի անդամներից մեկը կապվել է մեկնաբանություն թողնողի հետ։

Նպատակը մեկնաբանության մեջ տեղ գտած անպատշաճ արտահայտությունների պատճառը պարզաբանելն է եղել, ինչի համար էլ որոշել են հանդիպել։ Հանդիպմանն անպատշաճ մեկնաբանություն թողած մարդը ներկայացել է կացնով։

Նա իջել է մեքենայից ու նշյալ ակումբի անդամներից Արմեն Ներսիսյանին մարմնական վնասվածք հասցրել։ Միջադեպը հետո այլ միջնորդների միջամտությամբ խաղաղվել է, սակայն ակումբի անդամները հայտնաբերել են, որ հիշյալ անձն իր արարքը տեսանկարահանել է՝ տարածելով սոցհարթակներում որպես հերոսություն։

Այս նախադեպն անթույլատրելի է ակումբի անդամների կողմից, ուստի նրանք հրատապ ասուլիս են կազմակերպել։ Ասուլիսի ժամանակ ներկայացրել են դեպքի մանրամասները։ Այս արտառոց դեպքի մանրամասները ներկայացնող ասուլիսի տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։