Արտաշ Ասատրյանը պատմել է իր ու եղբոր հարաբերությունների մասին․ տեսանյութ

Հայտնի երաժշտական ընտանիքի ներկայացուցիչ Ասատրյան երկու եղբայրների փոխհարաբերությունների, տարօրինակ սառնության և անտարբերության մասին բավականին վաղ նկատվել ու խոսվել է։ Տիգրան Ասատրյանի հարցազրույցներում մինչ այս թեմային անդրադարձ չի եղել։

Մհեր Բաղդասարյանի մոտ վերջերս հյուրընկալած Արտաշը եղել է բավականին անկեղծ ու խոսել է մինչ այս չբարձրաձայնված թեմայի մասին։ Նա նշել է, որ իրենց մեջ առկա է որոշակի տարաձայնություն՝ հավելելով, որ նման բան բոլոր ընտանիքներում էլ պատահում է։

Սակայն Արտաշը նաև շեշտել է, որ իրենք օրվա բոլոր ժամերին էլ շարունակում են եղբայրներ մնալ, որոնք միմյանց լավն են ցանկանում և աղոթում են այդ լավի համար։ Նա վստահություն է հայտնել, որ եղբայրը նույնպես իր պես է մտածում։

Արտաշը նաև նշել է, որ հնարավոր է, որ առաջիկայում հարթվի խնդիրը, իսկ մինչ այդ եղբայրները միմյանց երեխաների հետ կապված կարևոր առիթներից բացակայում են։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: