Հանրահայտ ու բարետես լրագրողներից մեկը՝ Արտակ Վարդանյանը, մինչ այս երբևէ իր անձնական կյանքի, նախասիրությունների մասին չի խոսել։ Նրան հիմնականում տեսնում ենք աշխատանքային գործընթացի մեջ։

Արտակը հեռուստադիտողին օրեր առաջ զարմացրել է եթերում։ Նա առավոտյան եթերի ժամանակ մտել է այն տաղավար, որտեղ ուղիղ եթերում Սաթենիկ Հազարյանը ուստեստ է պատրաստել։ Արտակը վարդը ձեռքին մոտեցել է Սաթնիկին՝ նրան սիրո խոստովանություն անելով։

Սաթենիկը ապշահար դիտել է Արտակին՝ առանց հասկանալու, թե ինչ է կատարվում և ինչպես արձագանքի տեղի ունեցողին։ Արտակը իր սերը հավաստիացնելու համար նույնիսկ փորձել է ուտել վարդը, իսկ Սաթենիկը կանխել է նրան։

Իսկ թե հետո ինչ է տեղի ունեցել, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։ Հավելենք, որ երիտասարդների միջև կա տարիքային տարբերություն, սակայն դա նկատելի չէ։ Սաթենիկն ու Արտակը տարիներ շարունակ գործընկերներ են հեռուստատեսությունում։