Արտակ Թովմասյանի ծննդյան տարեդարձի շքեղ տոնակատարությունը ռուս աստղերի մասնակցությամբ․ լուսանկարներ, տեսանյութ

Օրերս մեծ քննարկումների ալիք բարձրացրեց հայտնի փոփաստղ Ֆիլիպ Կիրկորովի այցը Հայաստան։ Շատերին էր հետաքրքրում նրա այցի պատճառն ու նպատակը, ով սեպտեմբերի տասնյոթի առավոտյան արդեն Երևանում էր։

Պարզվում է՝ Ֆիլիպ Կիրկորովը այդ օրը Երևանում են գտնվել նաև այլ հայտնի ռուս աստղեր, ինչպես օրինակ՝ Վերա Բրեժնևան, Յուլյա Զիվերտը, հաղորդավար Լիոնիդ Յակուբովիչը, Բաստան և այլք։

Նրանք Երևանում էին, որ մասնակցեին հայտնի գործարար, Դվին հյուրանոցի սեփականատեր, մեծահարուստ Արտակ Թովմասյանի ծննդյան տոնակատարությանը։

Սեպտեմբերի տասնվեցին Արտակ Թովմասյանը բոլորել է ծննդյան հիսունհինգ տարին, ինչի առիթով էլ շատ շքեղ ու թանկարժեք ծննդյան տոնակատարություն է կազմակերպել։

Համացանցում առկա են կադրեր այդ շքեղ ու տոնական երեկոյից։ Ծննդյան երեկոն վարել է Յակուբովիչը։ Հայ երգիչներից ևս ելույթով հանդես եկողներ են եղել։

Նշենք նաև, որ գործարարը նույն շուքով նշել է նաև իր հիսնամյա տարեդարձը։ Հինգ տարի առաջ նրա ծննդյան տոնակատարությունը վարել է Նիկոլայ Բասկովը, ներկա է եղել նաև նախագահն իր տիկնոջ հետ։ Տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: