Արսեն Լևոնյանը հրապարակում է արել՝ անդրադառնալով իր հետ կատարվածի մասին լուրերին․ ահա թե ինչ է գրում նա

Քիչ առաջ շատ լրատվամիջոցներ, հղում կատարելով Գագիկ Շամշյանի հրապարակմանը, հայտնեցին այն մասին, որ հիվանդանոցում է հայտնվել հանրահայտ արտիստ Արսեն Լևոնյանը, որը, ըստ նախնական լուրերի, ինքնաuպանության փորձ է արել, բայց ողջ է մնացել։

Րոպեներ առաջ ինքը՝ Արսենը, ֆեյսբուքյան հարթակում կարճ հրապարակմամբ անդրադարձել է իր հետ կատարվածի մասին լուրերին։ Նա առաջին հերթին նախ շնորհավորել է իր համաքաղաքացիներին Ամանորի առիթով՝ մաղթելով խաղաղ ու անամպ երկինք։

Ապա գրել է, որ քիչ առաջ տեղեկացել է իր մասին լրատվությանը, որին ծիծաղով է վերաբերվել։ Նա հավելել է, որ ինքն իր ընկերների ու ընտանիքի անդամների հետ քաղաքից դուրս է գտնվում, իր հետ ամեն ինչ լավ է։

Վերջում դերասանը օգտվել է Մարկ Տվենի հանրահայտ խոսքերից՝ գրելով․ «Լուրերը իմ մահվան մասին խիստ չափազանցված են»։ Արտիստի այս հրապարակման ներքո տեղ են գտել շնորհավորական և ուրախություն հայտնող մեկնաբանություններ։

Рейтинг
( 3 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: