Արուսիկ Տիգրանյանի հետ սարսափելի դեպք է տեղի ունեցել. նա հրաշքով է փրկվել

Արուսիկ Տիգրանյանն օրերս ամուսնու հետ մեկնել է Իսպանիա հանգստի։ Արուսը հանգստից ռոմանտիկ նկարներ էր գցում, սակայն նախօրեին նա ոչ մի նկար չէր տեղադրել իր սոցհարթակում։ Պատճառը իր հետ պատահած սարսափելի դեպքն էր։

Արուսը այսօր պատմել է, թե ինչ է տեղի ունեցել։ Նա պատմում է, թե ինչպես է լսել ամուսնուն ու մտել ծովը լողալու, չնայած որ ալիքները շատ էին։ Նրանք երկուսն էլ շատ կարճ ժամանակ անց սկսել են պարտվել ուժեղ ալիքներին և կորցնել լողալու և դիմադրելու ուժը։

Արուսը պատկերավոր նկարագրում է, թե ինչպես են ալիքներն իրեն այս ու այն կողմ նետել։ Ի վերջո նրանց է մոտեցել մի փրկարար, ում շնորհիվ ամուսինները փրկվել են խեղդվելուց։

Արուսն իր պատմությունն ավարտում է՝ վստահեցնելով, որ իրենք այցելել են բժշկի, ամեն ինչ նորմալ է, որպեսզի իրեն լսող մայրը հանկարծ չանհանգստանա։ Արուսի պատմությունը ներկայացնող տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: