Արուսիկ Տիգրանյանը բավականին ծանր է տանում հղիությունը․ նա հայտնվել է հիվանդանոցում․ մանրամասներ

Հանրահայտ լրագրողներից Արուս Տիգրանյանը, ինչպես պարզվում է, գտնվում է հղիության առաջին փուլում և բավականին վատ է տանում այն։ Իր հետևորդների հարցերին պատասխանելիս Արուսը ասել է, որ վերջին շրջանում հիվանդությունից հյուծվել էր, ինչը ավելի վատ էր անդրադարձել իր վիճակի վրա։

Արուսը նաև կադրեր է տեղադրել, որտեղ երևում է, որ նրան սիստեմա են միացրել։ Նա խոստացել է ավելի ուշ մի առանձին հրապարակմամբ անդրադառնալ իր ներկայիս առողջական վիճակին, պատմել բաներ, որոնք կհետաքրքրեն շատերին։

Մինչ այս Արուսը բավականին լարված էր ընդունում օգտատերերի՝ իրեն ուղղված հարցերը։ Նա նույնիսկ հրապարակել էր իրեն ուղղված նամակները, որոնցում օգտատերերը նրան մեղադրում էին մայրանալու համար վախենալու մեջ։

Նշենք, որ Արուսի մայրանալու լուրից ուրախացել է հատկապես նրա ամուսինը։ Նրանք ամուսնացած են շուրջ երկու տարի առաջ աշնան սկզբին։ Հաղորդավարուհին միշտ ասել է, որ երեխա ունենալը չպետք է ինքնանպատակ լինի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: