Հանրահայտ հաղորդավարուհիներից Արուս Տիգրանյանը ամուսնությունից հետո հաճախ էր հայտնվում ուշադրության կենտրոնում։ Նրան շատերն էին հարցնում, թե չեն պատրաստվում արդյոք բալիկ ունենալ։

Արուսը մի քանի անգամ նույնիսկ նյարդայնացել էր այդ հարցից ու ծաղրել հարցի բովանդակությունը։ Ահա վերջապես նա ուրախացրել է ամուսնուն և այդ նորությանը սպասող հետևորդներին՝ հայտնելով առաջիկայում բալիկ ունենալու մասին։

Արուսը ուղիղ եթեր է մտել՝ ասելով, որ կարևոր նորություն ունի, որի մասին առաջինը պետք է իմանա ամուսինը՝ Հարութը։ Հետո նա Հարութին ասել է, որ նա պապա է դառնալու։ Հարութը սկզբում չի հավատում նորությանը։

Հետո ուրախանում է, որից հետո Արուսը ցուցադրում է տեսանյութ սոնոգրաֆիայի ֆիքսած կադրերից։ Արուսն իր պատրաստած եթերը եզրապակում է իր հետևորդներին աչքալուսանք տալով։

Արուսը խոստացել է լրացնել վերջին շրջանի իր պասիվության բացը։ Նա առաջիկայում շատ ավելի ակտիվ է լինելու, քանի որ պատմելու շատ բան ունի։