Մենչ անունով հայտնի արտիստ Արմենը, ինչպես գիտենք, երեք զավակների հայրիկ է։ Նա այն հանրաճանաչ կերպարներից է, ով առանձնահատուկ տեղ է տալիս ընտանիքին, զավակներին։ Արմենի սոցհարթակային ակտիվության զգալի մասը կնոջն ու երեխաներին են նվիրված։

Արմենի հերթական գրառման առիթը ավագ դստեր՝ ԷԷլինայի ծննդյան տասնութամյակն է։ Էլինան վերջերս է ավարտել դպրոցը և արդեն թևակոխում է հասունության շրջան։

Այս կարևոր առիթով Արմեն Պետրոսյանը տեղադրել է Էլինայի լուսանկարներից մեկը ևգրել է հետևյալ հուզառատ խոսքերը․

«Իմ հրաշք, իմ կյանք, իմ թագուհի, իմ պարծանք, իմ գժուկ, շնորհավորում եմ քո 18 ամյակը։ Չեմ գրի, թե ինչեր եմ քեզ ցանկանում, որովհետև այդքան բառ չգիտեմ։

Դու քայլ էս անում դեպի հասուն կյանք և ես վստահ եմ, որ պատվով կատարելու էս ինքդ քեզ և մեզ տված բոլոր խոստումներդ»։ Դստերն ուղղված սիրո հուզառատ խոսքերով է իր գրառումը եզրափակել Արմեն Պետրոսյանը։