Հայտնի ռազմական վերլուծաբաններից Արծրուն Հովհաննիսյանը ուղիղ եթեր է միացրել, որտեղ ներկայացրել է մեր վետերանների համար կառուցվող մի շինության շինարարական աշխատանքների ընթացքը, որը շատ դանդաղ է ընթանում ֆինանսական համապատասխան միջոցներ չլինելու պատճառով։

Ա․ Հովհաննիսյանը պատմում է, որ շինարարությունը հիմնականում վճարվող ծառայությունների հիման վրա է առաջ ընթանում, հազվադեպ է լինում, որ շինարարությանը միանան կամավորներ՝ առանց գումարի աշխատելու համար։

Ծանոթացնելով շինարարության ընթացքին՝ Ա․ Հովհաննիսյանը պատմում է նաև, որ իրեն դիմում են մարդիկ, ովքեր գումար չունենալու պատճառով ցանկանում են իրենց ֆիզիկական աջակցությունն են առաջարկում։

Ա․ Հովհաննիսյանը արձանագրում է, որ վետերանների համար նախատեսված կենտրոնի շինարարության համար հարկավոր են գումարներ, ինչի համար էլ դիմում է հնարավորություն ունեցող բոլոր մարդկանց՝ աջակցել շինարարությանը։

Ա․ Հովհաննիսյանն իր խոսքում անդրադառնում է նաև իր եթերի ներքո բարկացած սմայլներ դնողներին՝ զարմանալով նրանց նեղմտության համար։ Նրա ուղիղ եթերն ամբողջությմաբ՝ կցված նյութի մեջ։