Արծրուն Հովհաննիսյանը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ նոր ուշագրավ փաստեր է ներկայացրել

Արծրուն Հովհաննիսյանը վերստին նոր տեսանյութ է տեղադրել իր յութուբյան ալիքում, որտեղ շարունակել է ներկայացնել արցախյան վերջին պատերազմի ընթացքում մեր կողմի թույլ տված սխալները։

Նա նախ խոսել է անհարկի օպտիմիզմի մասին, ըստ որի լուրեր էին տարածվում, թե հայկական կողմը մոտ է Գետաշենին և համարյա թե գրավում է այն, մինչդեռ նման բան տեղի չի ունեցել։

Ա․ Հովհաննիսյանի նշած սխալներից մեկն էլ Արցախի բնակչությանը պատերազմի մեկնարկից անմիջապես հետո մասսայական կերպով տարհանելու նախաձեռնությունը։

Նա սխալ է համարում նաև ժամանակին պահեստազորայինների հետ նախապատրաստական աշխատանքներ ժամանակին չտանելու մասին։ Նա գտնում է, որ դա պետք էր անել ժամանակին։

Ա․ Հովհաննիսյանը հիշում է, թե ինչպես են իրեն հորդորել զինվորականները վհատված տոնով հեռուստատեսությունից ելույթներ չունենալ, քանի որ դա բացասաբար կարող է ազդել զինվորականների մարտական ոգու վրա։

Ա․ Հովհաննիսյանի տեղադրած երկրորդ վերլուծական մասն ամբողջությամբ կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: