«Արթուրն ասեց, որ հիմնական մոտիվացիան իր ու իր ընտանիքի սոցիալական ծանր վիճակն էր, մոր ծանր աշխատանքը․․․»

Վահրամ Միրաքյանն ընկերների հետ հանդիպել ու զրուցել է Արթուր Աբրահամի հետ։ Իրենց զրույցի մասին նա գրում է հետևյալը․ «Արթուրին մերոնցից մեկը հարցրեց, թե ի՞նչն էր պատճառը, հիմնական մոտիվացիան, որ դարձար աշխարհի չեմպիոն:

Արթուրն ասեց, որ հիմնական մոտիվացիան իր ու իր ընտանիքի սոցիալական ծանր վիճակն էր, մոր ծանր աշխատանքն ու իր՝ նրան օգնելու ձգտումը: Իսկ իր երեխաները կկարողանա՞ն արդոք նմանատիպ արդյունքի հասնել հարցին Արթուրն ասեց, որ իհարկե ոչ, իրենք ամեն ինչ ունեն, չեն դիմանա էդքան չարչարանքների:

Ստացվում է, որ դժվարությունները հիմնական նախապայմանն են ուժեղանալու համար, իսկ մենք, երբ փորձում ենք լավ պայմաններ ապահովել մեր երեխաների համար, դրանով, իսկ նրանց զրկում ենք եզակի արդյունք ունենալու հնարավորությունի՞ց:

Կարևոր թեմա է, ի՞նչ կարծիքի եք, լուծումը ո՞րն ա»,- բանավիճային այս հարցով էլ իր հրապարակումը եզրափակում է Վահրամ Միարքյանը:

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: