Արցախյան վերջին իրադարձային դեպքերը, պատերազմական գործողությունները առիթ ու պատճառ դարձան, որ շատ զինծառայող տղաներ ու սովորական քաղաքացիներ հերոսան։ Պատերազմը այդ նույն ժամանակ փոխեց հազարավոր ընտանիքների ու անձանց կյանքն ու մտածողությունը։

Ներկա օրերին առավել կարևորվում է պատերազմին ներգրավված հերոս տղաների հանդեպ ընդգծված ուշադրությունն ու վերաբերմունքը, քանի որ միայն այդ եղանակով է հնարավոր արժևորել այն մեծ նվիրվածությունն ու նվիրաբերումը, որ արել են ազգի համար ծանրագույն օրերին այդ տղաները։

Շատերը, ովքեր ունեն հնարավորություններ, այս օրերին փորձում են լինել նման արհավիրքի միջով անցած տղաների կողքին։ Շատերից մեկն էլ Արթուր Աբրահամն է, ով քսանամյա Դավիթին։ Արթուր Աբրահամը գրել է․

«Մասնակցելով «Այբ» կրթական հիմնադրամի «Բարի ընթրիք» նախաձեռնությանը՝ հանդիպել եմ 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Ավետիսյանին (ծնվ. 02,06,2001թ.):

Դավիթը ծառայել է Ստեփանակերտի «Հայկազով» զորամասում և ծանրորեն վիրավnրում ստացել պատերազմի ընթացքում: Հարգանք ու պատիվ մեր բոլոր հերոսներին։ Ձեր Արթուր Աբրահամ»։