Հանրահայտ մարզիկներից Արթուր Աբրահամը, որ աչքի է ընկնում հայրենանվեր հայորդու պահվածքով, ներկայումս բավականին ներդաշնակ ու գեղեցիկ ընտանիք ունի։ Սակայն սա Արթուրի երկրորդ ամուսնությունն է։

Հանրահայտ մարզիկն առաջին անգամ ամուսնացել է Մերիի հետ, սակայն երբ ընտանիքում արդեն լույս աշխարհ էր եկել առաջին բալիկը, Արթուրը որոշում է բաժանվել։

Ավելի ուշ հայտնի է դառնում, որ նման որոշման համար լուրջ պատճառ է հանդիսացել Արթուրի առաջին կնոջ մայրը։

Պարզվում է՝ Արթուրի կնոջ մայրը եղել է աղանդավոր, իսկ Արթուրը դեմ է եղել, որ իր զավակը շփվի նրա հետ ու մեծանա նման միջավայրում։ Այս անհամաձայնությունն էլ դարձել է Արթուրի և Մերիի բաժանման պատճառը։

Հետո Արթուրը երկրորդ անգամ է ընտանիք կազմել, սակայն այդ մասին լուրը հանրայնացրել է ամուսնանալուց շուրջ վեց ամիս անց, երբ կինն արդեն բալիկի էր սպասում։

Այս և այլ հանգամանքների մասին պատմող նյութը կարող եք դիտել ստորև։