«Արգելել Իլհամ Ալիևի, նրա ամբողջ ընտանիքի մուտքը Ֆրանսիա»

Լեհաստանում ու ամբողջ աշխարհում հայտնի գործիչ Թոմաս Լեխ Բուչեքը հայանպաստ մի լայնածավալ գործունեություն է սկսել, որի շրջանակներում նա տարբեր նամակներով դիմում է ազդեցիկ քաղաքական առաջնորդներին՝ ներկայացնելով Ալիևի ռшզմական հшնցագործությունները։

Բացի այն, որ նա այդ մասին համընդգրկուն մի գրքույկ է գրել, նա այդ գրքույկը, ծավալուն նամակ ու այլ մանրամասներ է ուղարկում ազդեցիկ քաղաքական ղեկավարներին՝ նրանց հորդորելով սահմանափակել Ալիևի հնարավորությունները։

Նրա հերթական ասելիքն ուղղված է եղել Ֆրանսիայի նախագահին՝ նրան խնդրելով, որ նա արգելի Ալիևի ու նրա ընտանիքի անդամների մուտքը ոչ միայն ֆրանսիական տարածք, այլ նաև առհասարակ ամբողջ Եվրամիության տարածք։

Նա իր նամակում Մակրոնին հիշեցրել է տարբեր թվականներին ընդունված միջազգային տարբեր կոնվենցիաները, որոնք էլ խախտել է Ալիևը։ Նա Մակրոնին խնդրել է նպաստել այդ հшնցագործությունները դшտաիրավական դաշտ տեղափոխելու կարևոր գործընթացին։

Նշենք, որ Թոմաս Բուչեքը դեռ էական հաջողությունների չի հասել, սակայն համառորեն շարունակում է իր գործունեությունը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: