Արամեն նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ ահա թե ում հետ է նա երգում և ում է նվիրված երգը

Արամեն հանդես է եկել գեղեցիկ նոր ստեղծագործության ներկայացմամբ։ Ստեղծագործությունը վերնագրված է «Արև Լուսին»։ Այն երկու թանկ ու կարևոր մարդկանց մասին է։

Երգը բացառիկ է նրանով, որ հաճախ շոու բիզնեսի տարբեր ներկայացուցիչների հետ դուետային կատարումներով և համագործակցությամբ հանդես եկող Արամեն այս անգամ հանդես է գալիս իր սիրելի տիկնոջ՝ Աննա Թովմասյանի հետ։

Պարզվում է՝ Աննան նույնպես լավ երգել գիտի։ Նա կարողացել է տաղանդավոր ամուսնու հետ միասին գեղեցիկ և ներդաշնակ կերպով ներկայացնել ռիթմիկ ու աշխույժ երգը, որի խոսքերը հեղինակել է Բարսեղյան Ավետը, իսկ երաժշտությունը Կարեն Սևակինն է։

Երգի յութուբյան հրապարակման ներքո կա ծանոթագրություն այն մասին, որ այդ ստեղծագործությունը նվիրվում է Անժելա և Ռուզաննա Սուքիասյանցիներին։ Ստեղծագործությունը մատուցվում է առանց որևիցե տեսահոլովակի։

Արամեի և նրա տիկնոջ՝ Աննայի կատարմամբ հնչող «Արև լուսին» ռիթմիկ ու հետաքրքիր ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 2 оценки, среднее 1.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: