«Արամ Աբրահամյան ջան, սանիկ ջան, քավորն ու քավորկինը՝ տեր եւ տիկին Եսայանները, սիրով շնորհավորում են ծնունդդ․․․»

Հանրահայտ լրագրող Արամ Աբրահամյանի տարեդարձի առիթով լրագրողի բազմաթիվ գործընկերներ ու մտերիմներ հանդես են գալիս համացանցային շնորհավորանքներով։

Հոբելյանական հրապարակում է արել նաև քաղաքական գործիչ Մարգարիտա Եսայանը։ Նա տեղադրել է լուսանկարներ և գրել է հետևյալը․

«Արամ Աբրահամյան ջան, սանիկ ջան, քավորն ու քավորկինը՝ տեր եւ տիկին Եսայանները, սիրով շնորհավորում են ծնունդդ, լավագույն մաղթանքներ եւ ամենայն բարիք քեզ եւ քո աննման ընտանիքին, իմ Մելուշի հետ։

Որպես «Առավոտ»-ի նախկին լրագրող, երախտագիտությամբ եւ սիրով եմ հիշում իմ պայծառ առավոտները «Առավոտ»-ում, իմ կյանքի երջանիկ տարիներից մոտ 18-ը /1995-2012/ ապրել եւ աշխատել է մեր «Առավոտ» եւ քո «Առավոտ»-ը, Արամ ջան, եղել է իմ երկրորդ հարազատ տունը։ Շնորհակալ եմ դրա համար։

Ծնունդդ շնորհավոր, անկախ Հայաստանի հայ լրագրության նահապետ։ Քեզ կարող են չհասկանալ, չընդունել, ոմանք՝ չսիրել, բայց անհնար է չհարգել լրագրող Արամ Աբրահամյանին»,- իր գրառումը եզրափակել է Արամ Աբրահամյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: