Բարսեղյան Ավետը որքան բաց ու անմիջական է հանրային շփումներում, նույքան փակ ու գաղտնապահ է անձնական հարցերում։ Նա քիչէ խոսում անձնական հանգամանքներով պայմանավորված իր ապրումների և զգացողությունների մասին։

Ավետը սակավ է նաև իրենց ընտանիքի կրտսեր անդամի՝ Լյուսիի մասին պատմում, քանի որ գերադասում է իր համար թանկ իրողությունները պահել վարագույրի հետևում։ Լյուսիին մենք միայն սակավ նկարներում ենք տեսել, մինչդեռ աղջնակը բավականին ակտիվ բալիկ է։

Ավետը մի բացառիկ նկարահանում է հրապարակել, մորտեղ երևում է, որ Լյուսին իր սպիտակ շապիկներից մեկի վրա նկարչություն է անում։ Երբ Ավետը նկարահանելով նրան հարցնում է, թե ինչ է անում, Լյուսին ռուսերենով պատասխանում է, որ նկարազարդում է շապիկը։

Ապա նա իր հայրիկին հարցնում է, թե արդյոք չի՞ կարելի,որին ի պատասխան հայրը դարձյալ ռուսերենով պատասխանում է, որ կարելի է, իհարկե կարելի է։ Այս տեսանյութը՝ կցված նյութում։