Աստղիկ Սաֆարյանը, որ հայտնի է իր զուսպ ու հավասարակշռված պահվածքով, բավականին փակ ու խորհրդավոր բնավորությամբ, բացառիկ սիրո խոստովանություն է արել, որը լսելիս պարզապես անհնար է չհուզվելը։

Աստղիկը պատմում է, որ տարիներ առաջ իրեն բախտ է վիճակվել սիրել մեկին։ Նա սիրել է մեծ ու անմնացորդ սիրով։ Սակայն ստացվել է այնպես, որ այդ մեկը ֆիզիկապես իրենից հեռացել է։ Աստիկին դա մեծ կսկիծ է պատճառել։

Նա վիրավորվել է Աստծուց, որ բազում մարդկանց միջից նա հենց իր սիրելի էակին է տարել, այն մեկին, որին Աստղիկը սիրել էր հազարավորների միջից։ Ճիշտ է, Աստղիկը չի չարացել այդ փաստից, բայց շատ վիրավորվել է, տխրել է, այլևս չի սիրել ուրիշին։

Նա հիմա էլ չի կարողանում այդ մասին առանց հուզվելու խոսել։ Այս տխուր պատմության մասին պատմող հուզիչ մանրամասները կարող եք իմանալ՝ դիտելով տեսանյութը, որը կցված է վարը։