Հայկ Թորոյանը գրում է․ «Մինչ գույքերի վրա կալանք դնելը պետք է գույքերի տերերի եկամտի աղբյուրները փակեն, որոնցով նրանք ստանում են միլիոնավոր դոլարների եկամուտ և այդ միլիոների գրոշներով էլ փորձում են պառակտել ժողովրդին և Հայաստանի լեգիտիմ իշխանությանը, միաժամանակ այդ միլիոների գրոշներով փորձում են գտնել պիցցա լափողների, որոնք հանուն ստամոքսի պատրաստ են քոչարյան խեՌոս բացականչելու, այդ գրոշներով վարձատրում են իրենց անձնական լրատվամիջոցներին և հանրությանը հասցնում սթրեսի։

Գույքերի վրա կալանք դնելը դա դեռ չի նշանակում, որ այդ գույքերը հնարավոր է պետականացնել, նամանավանդ այն պարագայում, երբ Դատախազը Քննչական կոմիտեն և դատարաները ծառայում են այդ գույքերի համասեփականատերերին։ Առաջնայինը պետք է Քաջարանի պղնձամոլիբդենարանից քոչարյանի գրպանը սնուցվող խողովակը փակեն և նման հազարավոր այլ խողովակներ։

Հ.Գ. Երկրի 25 տարվա թալանչիները յուրաքանչյուր րոպե ստանում են մի քանի տասնյակ հազարավոր դոլարների եկամուտ, այ դա է մտահոգիչ։ Ասում են՝ քոչարյանը նախընտրական շրջանում մոտ 200-միլիոն դոլար գումար է ծախսել և «աջ ու ձախ» բաժանել, որպեսզի հայաuՊան դաշինքը արդյունքի հասնի, նույնիսկ ասում են, որ միայն 20 միլիոն դոլար է հատկացրել և ՌԴ-ից կազմակերպչական խումբ է բերել, որոնք էլ իր հանրահավաքների և փիառի բարձր մակարդակն ապահովեն։

Բայց նա այնքան դոլարի խողովակ ունի, որ այդ 200-միլիոն դոլարը մեկ ամսում ետ կվերադառնա, ու Աստված գիտի եթե արդարադատությունը արագ չգործի և ռոբերտ քոչարյանը իր մաֆիոզ կլանի հետ չդատապարտվի, նա նման մի քանի հարյուր միլիոն դոլարներ ծախսելով ինչերի ընդունակ կլինի, միայն, թե խուսափի պատժից և բռնազավթի Հայաստանի իշխանությունը, իսկ վերջում ըստ իր ծրագրի, Մեղրին կվաճառի և պլյուսով դուրս կգա, կամ էլ կոռուպցիան և կաշառակերությունը այնպիսի արագությամբ կզարգանա, որ իր ծախսածը Հայ Ժողովրդի գրպանից ետ կանցնի իր հաշվեհամարներին։

Այժմ սա է պետք կանխել, պետք է իրենց եկամտի աղբյուրները փակել, դատաիրավական համակարգը բուժել և բոլորին ենթարկել դատապատժի։ Առողջ եղեք, ՀԴՄ-ները չմոռանաք»։