Արմեն Պետրոսյանն այն հանրահայտ կերպարներից է, ով իրեն փորձել է շոու բիզնեսի գրեթե բոլոր ասպարեզներում՝ հասնելով լուրջ հաջողությունների։ Արտիստիկ պրոդյուսերը հաջողություններ է գրանցում ոչ միայն մասնագիտական, աշխատանքային ոլորտում։

Նա հաջողակ է նաև անձնական կյանքում։ Ժամանակին ամուսնանալով մոդել Քրիտինայի հետ՝ Արմենը նրա հետ միասին տարիների ընթացքում գեղեցիկ ու ամուր ընտանիք կազմեց, որտեղ այժմ երեք երեխաներ են հասակ առնում։

Արմենը մշտապես տարանջատում է ընտանիքն ու ընտանեկան առօրյան՝ նախապատվությունը տալով անձնական կյանքի ներդաշնակությանը։ Այսօր նրա ընտանիքում նշելու հետաքրքիր առիթ կա։ Ընտանիքի ծննդյան տասնինը տարի է լրանում։

Արմենը հիշատակել է իր ամուսնության 19 տարին՝ կատակով հավելելով, որ ասում են՝ դժվարը առաջին 40 տարին ա, հետո ջրի պես գնում ա։

Արմենը նաև շատ հաճախ, այսօր նույնպես տեղադրել է իր ու սիրելի տիկնոջ լուսանկարը՝ շնորհավորելով նրան օրվա առիթով։ Քրիստինեն նույն ջերմությամբ է արձագանքել։