Արաքսյա Մելիքյանը երկու զավակների մայր է։ Զավակներից ավագը տղան է՝ Գուրգենը, որին ծնողները Գուրգենի պապիկի պատվին են անվանակոչել։ Գուրգենը ծնողներից ժառանգել է արտիստական տաղանդ ու հետաքրքրքություն։

Տղան նկարահանվել է տարբեր գովազդային հոլովակներում, ֆիլմային դրվագներում և այլ կարճամետրաժ կադրերում։ Գուրգենի մասին Արաքսյան հաճախ է իր հարթակում պատմում՝ հպարտանալով նրանով։ Արտիստուհին տեղադրել է իր ու Գուրգենի լուսանկարները։

Լուսանկարները բավականին գեղեցիկ, սիմվոլիկ ու հուզիչ են։ Լուսանկարներին կից մայրը հետևյալն է գրել որդու մասին․ Առաջնեկ․․․ ամենամեծ իրադարձությունը յուրաքանչյուր ծնողի կյանքում։ Մոր համար ավելի սիրելի չկա, քան որդի է։ Որդին նրա համար ամենից հարազատն է:

Ոչինչ չի կարող ավելի ուժեղ լինել, քան մոր սերը որդու հանդեպ։ Հ. գ․ երբ ամեն շարժման, ձայնի ու ժպիտի մեջ պապայիդ ու ախպերներիդ ես փնտրում։ Բայց մեկ ա ինքը յուրահատուկ ա»,- իր հրապարակումը եզրափակել է Արաքսյան։