Հենրիկ Պիպոյանը, որ հաճախ սրատես ու հետաքրքրական անդրադարձներ է անում տարատեսակ իրողություններին, իր հարթակում հերթական անդրադարձն է արել ժամանակների հետ առաջ եկած փոփոխություններին։ Նա գրել է հետևյալը․

«Առաջ եթե փողոցում ինքն իր հետ բարձր-բարձր վիճող մարդ էիր տեսնում, ամեն ինչ պարզ էր, ճղճղված շորերով էիր տեսնում, էլի ամեն ինչ պարզ էր, շիշ հավաքող էիր տեսնում, կասկած չկար, թե ով ա․․․

Հիմա ամեն ինչ խառնվել ա իրար, ինքն իր հետ վիճողը կարող ա հեռախոսով ա խոսում, ճղճղված շորերովը կարող ա օլիգարխի դուստր լինի, շիշ հավաքողը կարող ա պարզապես մեր քաղաքի մաքրության մասին մտածող սրտացավ մարդ լինի։

Էդ բոլոր բաներն էսօր նորմալ են։ Մենակ, չգիտեմ՝ եթե հանկարծ փողոցում տկլոր աղջիկ տեսնեմ, դա էլի էսօրվա համար նորմալ ա՞, թե պետք ա ուրիշ բան մտածել»,- իր հրապարակումը եզրափակել է Հենրիկ Պիպոյանը։