Դավիթ Գրիգորյանը կառավարության նախատեսած իգական սեռի ծառայության նոր համակարգի ներդրման առիթով գրել է․ «Այն կտևի 6 ամիս: Պարզ ասած, աղջիկները թե ուզենան` կգնան ծառայության։ Ասվում է նաև, որ լիարժեք ծառայության դեպքում իգական սեռի ներկայացnւցիչները ծառայության ավարտին կստանան 1 միլիոն դրամ պատվnվճար:

Մեր աղջիկներից շատ շատերը, մեր սիրուններից շատերը երազում էին ծառայության անցնել Ազգային բանակում։ Ու մեր շքեղներից շատերը էնքան պատվախնդիր, նվիրված են պետությանն ու պետականությանը, էնքան պատրաստակամ, որ ահագին տղերք կնախանձեին։ Մեր անուշիկ քույրերի` Ազգային բանակում ծառայության անցնելու էս հնարավորությունը, հավատացած եղեք, ահագին բան է փոխելու։ Փոխելու է մեր մտածողությունը, փոխելու է մեր վերաբերմունքը մեր կանանց նկատմամբ։

Էս որոշմամբ ու մեր անnւշիկների` բանակում ներգրավմամբ մենք ապացnւցելու ենք, որ փոքր լինելը դեռ տկարության նշան չի։ Ընդհակառակը, փոքրը պետականության գինն ու արժեքը ավելի խորն է ընկալում։ Մեր երկրի պես փոքր երկները նման լուծումների կարիքն ունեն։ Ես ուրախ եմ, որ նման որոշում կա։

Քույրերիս, որոնք կցանկանան ծառայել Ազգային բանակում` հզորություն, ուժ, տոկունություն ու կամք եմ մաղթում։ Դուք իմ համար ունիկալ եք, կաք ու կլինեք։ Ձեր դաստիարակած զավակները լրիվ այլ են լինելու։ Ձեր կերպարում է ամփոփվելու Հայաստանը, Մայր Հայաստանը. զորեղ, հարատև, անկոտրում»