«Ապատեղեկատվություն։ Պարզապես ուզում եմ հասկանալ, որտեղից ձեզ նման կեղծ ինֆորմացիա․․․»

Անի Քոչարյանի մինուճար զավակը՝ Ադամը, ինչպես հայտնի է, անցել է զինծառայության։ Անին սակավ, բայց մեծ հուզմունքով է անդրադառնում այս թեմային իր հարթակում։

Վերջերս լրատվական հարթակներում լուսանկար ու լուր էր տարածվել այն մասին, թե սիրված արտիստուհու զինծառայող որդին ավարտել է ծառայությունը ու տուն է վերադարձել Ամանորի նախաշեմին։

Շատերը բարի վերադարձ են մաղթել զինվոր Ադամին։ Արտիստուհին այս լուրին անձամբ անդրադարձել է իր հարթակում՝ գրելով, որ այն ապատեղկատվություն է։ Անին մասնավորապես գրել է հետևյալը․ «Ապատեղեկատվություն։ Պարզապես ուզում եմ հասկանալ, որտեղից ձեզ նման կեղծ ինֆորմացիա։

Տղաս դեռ ծառայության մեջ է։ Սակայն շնորհակալություն եմ հայտնում այն անձանց, ովքեր արձագանքել էին այս թյուր տեղեկատվությանը, իրենց ջերմ բարեմաղթանքներով։

Հ.Գ. Պետք չէ շահարկել զինվորի անունը դիտողականություն և հավանություններ հավաքելու համար։ Աստված պահապան մեր բոլոր զինվորներին»,- իր գրառումը եզրափակել է սիրված արտիստուհի Անի Քոչարը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: