Հայտնի Անահիտ Ադամյանն արդեն մեկ ամիս է, ինչ Երևանում է։ Նա Երևան է եկել, քանի որ սովորում է Հայաստանի Կոնսերվատորիայում և պետք է քննություններ հանձներ։ Անահիտը պատմում է, որ Կոնսերվատորիայում սովորելու որոշումը հայրիկի հետ է կայացրել։

Անահիտը լուրջ տարբերություններ է տեսնում հայկական և ռուսական միջավայրների միջև։ Նա խոստովանում է, որ Հայաստանում ավելի սթափ է, քանի որ որքան էլ իր համար կարևոր չլինի մյուսների կարծիքը, ինքը գիտի, որ իր պապիկի համար միևնույն չէ, ուստի ավելի ուշադիր է։

Անահիտը շուտով կդառնա տասնինը տարեկան։ Նա երազում է լավ երգչուհի լինելու մասին։ Եթե մասնակցի միջազգային երաժշտական մրցույթների, կցանկանա ներկայացնել հենց Հայաստանը։ Անահիտը բավականին քննադատորեն է վերաբերվում ինքն իրեն։

Հայ երաժիշտներից Անահիտը հատկապես սիրում է Նիկ Եգիբյանին։ Անահիտի անկեղծ խոստովանությունների, առաջիկա ծրագրերի, պապիկի և իր կյանքում կարևոր դեր ունեցած հայտնի անձանց մասին մանրամասները կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։