Հայտնի երգիչ ու ճանապարհորդ Վարդան Սարգսյանն իր թիմի հետ շարունակում է բացահայտել աշխարհն ու աշխարհում ապրող յուրահատուկ մարդկանց։ Նա ամեն անգամ ինչ-որ նոր վայր մեկնելիս գտնում է ամենաանսովորն ու տարօրինակը։

Հետո կարողանում է հետաքրքիր եղանակով ներկայացնել իր բացահայտութմները՝ զուգահեռ ինֆորմացիոն բազայով հարստացնելով իր հետևորդների և հեռուստադիտողների իմացության մակարդակը։

Վարդանը Հնդկաստանում հանդիպել է աշխարհի ամենակարճահասակ կնոջը, որը քսանութ տարեկան է։ Նրա անունը Ջոտտո է։ Ջոտտոն իսկական տիկնիկ է հիշեցնում իր տեսքով։ Ունի լայն ժպիտ։

Նա հանդիպել է նաև ամենամազոտ տղային։ Այսպիսի իրողությունը հայտնի է Ատավիզմ անվանումով, երբ մարդու օրգանիզմի որոշ հատվածներ նմանվում է կենդանու օրգանիզմի։

Վարդանը Հնդկաստանում հանդիպել է նաև օձ մարդու, որը, սակայն, բավականին բարի տեսք ունի։ Նրա կաշին չորանում է, ապա շերտավորվում՝ նմանվելով թեփուկների, ինչի պատճառով տղան հաճախակի ուժեղ ցավեր է ունենում։