Արցախյան վերջին աղետալի պատերազմը տարավ մեր պայծառ երիտասարդներին, իսկ նրանց ծնողներից շատերը իրենց անողոք ցավը մեղմելու և ճակատագրին ապրելու ու ապրեցնելու մարտահրավեր նետելու համար որոշել են նոր ծնունդների կյանք տալ։

Վերջին ամիսների ընթացքում հաճախադեպ էին դեպքերը, որ զոհված հերոսների մայրիկներ բժիշկների օգնությամբ նորից ծննդաբերելու որոշում են կայացնում, ոմանք էլ հասցրել են արդեն լույս աշխարհ բերել իրենց բալիկներին։

Սակայն վերջերս հերոսացած մեր տղաներից մեկի մայրիկը, ով բալիկի էր սպասում, գտնվում էր հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո, քանի որ բալիկի սպասող մայրիկը վարակվել էր համավարակով։

Մայրը հաստատակամ էր իր պայքարում ու վստահ էր, որ կկարողանա հաղթահարել վիրուսը՝ լույս աշխարհ բերելով առողջ ու լիարժեք բալիկի։ Ցավոք սրտի, քիչ առաջ հայտարարություն տարածվեց այն մասին, որ բժիշկների բոլոր ջանքերը անօգուտ են անցել։

Քսաներորդ շաբաթում գտնվող ծննդկանը, չդիմանալով վիրուսին, մահացել է։