Աննա Հակոբյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել․ ահա թե ինչ առիթի են մասնակցում նրանք

Այսօր գյումրիում տեղի է ունենում Մկրտչյան Վահագնի աղջկա կնունքի արարողությունը։ Վահագնը Աննա Հակոբյանի հարազատն է՝ մորաքրոջ տղան։ Այս միջոցառմանը մասնակցում է նաև Աննա Հակոբյանն իր մայրիկի՝ տիկին Կիմայի հետ։

Նրանց հետ է նաև Նիկոլ Փաշինյանը։ Հատկանշական է, որ ընտանեկան այս առիթը մեկնարկել է հայաստանյան օրհներգի հնչեցումով։ Այս մասին են վկայում համացանցում առկա որոշ կադրեր։ Միջոցառումը տեղի է ունենում «Իգիթ» կոչվող ռեստորանում։

Կադրերից հասկանալի է նաև, որ միջոցառումն անցնում է հայրենասիրական կատարումների ուղեկցությամբ, ինչպես նաև առկա է հայաստանյան դրոշի եռագույնը։ Միջոցառումը, չնայած ընտանեկան բնույթ կրելուն, նաև ազգային գեղեցիկ տարրեր ունի։

Աննա Հակոբյանը միջոցառումից իր մայրիկի հետ լուսանկար է հրապարակել՝ կադրին կից գրելով այն փաղաքշական անվանումը, որով նա դիմում է իր մայրիկին՝ «Մամանյա»։ Հավելենք նաև, որ Ն․ Փաշինյանի աները վաղուց է հեռացել կյանքից։

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: