Աննա Դովլաթյանը պատմել է դստեր մասին. ահա թե ինչպիսին է նրա փոքրիկն այսօր. լուսանկարներ

Ինչպես հայտնի է, Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանն անցած տարվա այն երջանիկներից էին, ովքեր առաջին անգամ ճաշակեցին ծնող դառնալու անհուն բերկրանքը:

Դերասանական զույգի համար ընտանիքի նոր համալրումը հաճելի իրադարձություն էր: Բալիկը չքնաղ դստրիկ է, ում ծնողները Կարինա են անվանել:

Աննան մեծ սիրով ու հոգատարությամբ է ստանձնել նորածին բալիկին խնամելու պատասխանատու ու դժվարին գործը:

Նա անկեղծորեն պատմում է, որ արդեն վեց ամիս է, ինչ դստեր խնամքով անձամբ է զբաղվում, քանզի կարծում է, որ մորից, ծնողներից բացի ոչ ոք չի կարող ավելի լավ հոգ տանել բալիկի մասին:

Աննան նշել է, որ փոքրիկ Կարինան ամենուր և միշտ իր հետ է: Նա միանգամայն ինքնուրույն է կազմակերպում փոքրիկ աղջնակի խնամքի ու դաստիարակության հարցերը:

Աննան նշել է նաև, որ իրենք դեռ վաղ տարիքից երեխայի դաստիարակության մեջ կարևորում են ընտանի կենդանիների հետ ճիշտ շփման կազմակերպումը, ուշադրություն են դարձնում այդ հարցին ևս:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: