Անմահացած հերոս Վասպուրականի համար հերոսը Ռոբերտ Աբաջյանն էր․ ճանաչենք մեր հերոսներին

Վասպուրական Գաբոյանը ծնվել է 2000թ․ նոյեմբերի իննին՝ Շիրակի մարզի Կառնուտ համայնքում։ Գերազանց առաջադիմությամբ դպրոցն ավարտելուց հետո Վասպուրականն ընդունվել է Շիրակի պետական համալսարանի ֆիզական կուլտուրայի բաժինը։

Նա տարիներ շարունակ զբաղվել է հունահռոմեական ըմբշամարտով, արժանացել բազմաթիվ մրցանակների ու պարգևների։

2019թ․ հունվարի ութին զորակոչվել է հայկական բանակ։ Ծառայել է Կուբաթլուի զորամասում։

Արցախյան երկրորդ պшտերազմի առաջին իսկ օրից Վասպուրականը Ջաբրայիլում զինակից ընկերների հետ մարտնչել է հակառակորդի դեմ, որտեղ էլ 2020թ․ հոկտեմբերի տասնհինգին անմահացել է։

Պшտերազմի օրերին բազմիցս փրկել է վիրավոր ընկերների կյանքը՝ նրանց հանելով պшտերազմի դաշտից և տեղափոխելով բուժ. հիմնարկներ։

Վասպուրականի համար հերոսը արցախյան քառօրյա պшտերազմում զոհված Ռոբերտ Աբաջյանն էր։ Նա միշտ հպարտանում էր Ռոբերտի արիությամբ։

Այսօր նա էլ համալրել է անմահ հերոսների շարքը՝ ինքն էլ դառնալով օրինակ ու հպարտանալիք։

Մարտի դաշտում ցուցաբերած սխրանքների համար Վասպուրականին շնորհվել է Մարտական ծառայության մեդալ՝ ցավոք, հետմահու։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: