Սոֆյա Հովսեփյանը գրում է․ «Այսօր իմացա, որ Ռուսաստանի քաղաքացիները մեկնում են դեպի Վրաստան և բնակություն են հաստատում այնտեղ։ Փորձեցի նաև հասկանալ պատճառը և պարզվեց, որ Վրաստանում տների գները փոփոխության չեն ենթարկվել և ավելին ամեն հնարավոր պայմանները ստեղծում են, որ իրենց թվացյալ «թշնшմի» ռուսը գնա և իր գումարները թողնի այնտեղ։

Հիմա ռուսին ատողների բանակը ուրախանալու է ու ասելու է շատ լավ է, վերջապես, բայց հարց. էդ վրացին կարող է ատելով պայման ստեղծի իր մոտ տանելու, իսկ մենք ամեն ինչ անում ենք այստեղից քշելու համար ու հայրենասեր ենք։

Վաղը հուսամ` թուրքերին էնքան թանկ կտաք, որ գնան հարևան Վրաստանում ապրեն։ Անգամ զավակին, հայրենակցին են տանից հանում, որ աստղաբաշխական թվերով վարձակալության տան ու կամաց-կամաց հայտնվելու են դատարկ տաշտակի դիմաց։

Դիվանագիտություն մեզ պետք չէ։ Լավ է, թող վրացին լինի դիվանագետ»,- իր գրառումը եզրափակել է Սոֆյա Հովսեփյանը։