Անահիտ Սիմոնյանի նոր բիզնեսն ու նրա հորդորը բոլորին

Անահիտ Սիմոնյանը հայտնի է դարձել որպես երգչուհի, սակայն նա հիմա առավել շատ զբաղվում է բիզնես գործունեությամբ։

Թերևս, ոչ բոլորը գիտեն, որ Անահիտը բաժանությունից հետո ամբողջովին տրվել է իր նոր բրենդի զարգացման գործին։ Նա պարբերաբար հանդես է գալիս խորհուրդներով՝ այդ կերպ փորձելով աջակցել բիզնեսի ոլորտում կայանալ փորձող հայ կանանց։

Նա բացի այն, որ իր խոսքը պարբերաբար ուղղում է ոլորտի ներկայացուցիչներին, երբեմն հանդես է գալիս նաև ընդհանրական խոսքով։ Անահիտի վերջին հրապարակումը նվիրված է սպառողներին։

Նա հորդորում է օգտվել հայկական արտադրության իրեղենից՝ այդ կերպ զուգահեռ նաև խթանելով ու նպաստելով հայկական ապրանքների արտադրության գործը։

«Հայկական արտադրանքը ոչնչով չի զիջում արտասահմանյանին՝ մրցակցային է, բարձրորակ և մատչելի: Մեզ համար կարևոր է մշտապես կատարելագործվել՝ բարելավելով ապրանքների և ծառայությունների որակը։

Մենք պետք է խրախուսենք ու զարգացնենք հայկական արտադրանքը՝ օգտվելով մեր տեղական արտադրանքից»,- գրել է հայտնի գործարարն ու երգչուհին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: