Անահիտ Սիմոնյանը խոսել է այն մասին, թե ինչպես են Հայկոյի ընկերները վերաբերվում Արմանին, և թե ինչպես է նա կարողանում հոգալ որդու ֆինանսական և հոգեբանական խնդիրները

Անահիտ Սիմոնյանն արդեն մի քանի ամիս է, ինչ առանց ամուսնու աջակցության է մեծացնում իրենց տղային։ Տարբեր առիթներով Անահիտը չէր թաքցրել, որ իր համար երբեմն դժվար է Արմանի հետ ընդհանուր լեզու գտնելը և նրանց հաշտեցնող միջնորդը Հայկոն է եղել։

Ահա հիմա Անահիտը կրկնակի դժվարության առաջ է կանգնել, քանի որ ոչ միայն չկա այդ հաշտեցնողը, այլ նաև Արմանը գտնվում է անցումային տարիքում, ունենում է վարքային տատանումներ, հուզական բարձր ֆոն, կարոտում է հայրիկին, իսկ նա ֆիզիկապես չկա։

Երբ Արմանը շատ է կարոտում հայրիկին, Անահիտը նրա հետ գերեզման է այցելում, միասին խոսում են նրա հետ ու վերադառնում։

Իսկ ինչ վերաբերվում է Հայկոյի ընկերների շփմանը, անահիտը նշել է, որ նրանք սկզբնական շրջանում զանգում և հետաքրքրվում էին Արմանով։ Արմանը ջերմ շփում է պահում հորեղբոր և տատիկի հետ։

Իսկ հիմա Անահիտը նշում է, որ ընդամենը մի քանիսն են, որ իրենից տղայի մասին են հարցնում։ Արմանի բոլոր ֆինանսական հոգսերը մայրն ինքնուրույնաբար է հոգում։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: