Անահիտ Մութաֆյանը ուղիղ եթեր է մտել․ ահա թե ինչու և ինչ ասելիքով

Հանրահայտ դերասանուհիներից Անահիտ Մութաֆյանը արդեն տևական ժամանակ է, ինչ իր անթաքույց աջակցությունն է հայտնում Ռ․ Քոչարյանի ղեկավարած քաղաքական ուժին։

Ա․ Մութաֆյանը մեկ անգամ չէ, որ հանրային ու սոցցանցային տիրույթում իր հստակ դիրքորոշմամբ բավականին կոշտ ու կտրուկ ելույթներ է ունեցել՝ ներկայացնելով իր հայացքներն ու տեսակետը։

Երբ այսօր հայտնվեց տեղեկություն այն մասին, որ առաջիկայում Ռ․ Քոչարյանը նախատեսում է փողոցային դիմադրության շարժում սկսել, Անահիտը ուղիղ եթեր մտավ։

Նրա եթերի նպատակը իր հետևորդներին այդ մասին հայտնելը և հանրահավաքի հրապարակ հրավիրելն է։ Նա խնդրում է բոլոր իր հետևորդներին, ծանոթներին գալ հրապարակ և վերջ տալ անմիաբանությանը։

Անահիտը հիշեցնում է նախորդ փուլերի պայքարը և շատերի անսկզբունքային դիրքորոշումն այդ պայքարի ժամանակ, երբ նրանք հանրահավաքների գնացել են զուտ ներկա ստանալու և հեռանալու համար, այլ ոչ թե պայքարի։

Ա․ Մութաֆյանի ասելիքն ամբողջությամբ՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: