Այսօր լրանում է տաղանդանովր ռեժիսոր, դերասան Արշալույս Հարությունյանի ծննդյան քառասունչորսամյակը: Նա ծնվել է գերմանական Պոտսդամ քաղաքում, սակայն կրթությունը ստացել է Հայաստանում:

Սովորել է Թատերական ինստիտուտում: Որպես դերասան նա բեմական հարթակում առաջին անգամ հանդես է եկել, երբ յոթ տարեկան է եղել՝ Խորեն Աբրահամյանի ղեկավարած թատրոնում: Դերասանական խաղով ներկայացել է ավելի քան քառասուն ֆիլմերում ու ներկայացումներում:

Արշալույս Հարությունյանը մեր ժամանակի հաջողակ ռեժիսորներից է, ով աչքի է ընկնում համաձակ լուծումներով ու հետաքրքիր գործունեությամբ:

Արշալույս Հարությունյանը ամուսնացած է Լուսինե Երնջակյանի հետ: Ծննդյան օրվա առիթով Լուսինեն բավականին ուշագրավ շնորհավորական հրապարակում է արել: Նա, շնորհավորելով ամուսնու ծննդյան տարեդարձը, գրել է.

«Դու նա ես, ում հետ հեշտ է քայլել կյանքում: Քեզ հետ է, որ ես ուզում եմ երեկոյան քնել, իսկ առավոտյան արթնանալ: Դու գիտես զարմացնել, դրական հույզեր պարգևել, քեզ հետ ես ծիծաղում եմ ինչպես ոչ մեկի հետ, և եթե հավատանք, որ ծիծաղը երկարացնում է կյանքը, ապա ես և դու այնքան երկար կապրենք:

Դու գիտես, թե ինչպես աջակցել և օգնել ինձ ավելի լավը դառնալու համար: Ես պաշտում եմ քեզ և չեմ պատկերացնում ինձ առանց քեզ: Շնորհակալություն իմ կյանքում լինելու համար: Համոզված եմ, որ շատ տարիներ անց մենք կլինենք նույնը, ինչ հիմա ՝ կենսուրախ, անխոհեմ և սիրահարված»: