Այսօր վարչապետի ներկայիս պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բոլորում է ծննդյան քառասունհինգ տարին։ Նա իր մանկության տարիներն անց է կացրել ծննդավայրում՝ Իջևանում։ Ն․ Փաշինյանի մայրը՝ Սվետիկ Հովհաննիսյանը, շատ վաղ է հեռացել կյանքից։

Հայրը՝ Վովա Փաշինյանը, ով նախորդ տարի հրաժեշտ տվեց կյանքին, եղել է Հաղարծին համայնքի ֆիզկուլտուրայի ուսուցիչներից մեկը։

Նա է մեծացրել որդուն։ Ն․ Փաշինյանը դպրոցը գերազանցությամբ է ավարտել։

Նա սովորել է ԵՊՀ-ում, սակայն հայտնի պատճառներով չի ավարտել բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ դա կապելով իր ըմբոստ խառնվածքի հետ։

Շուտով Ն․ Փաշինյանն ընտանիք է կազմել մասնագիտությամբ լրագրող Աննա Հակոբյնաի հետ։ Ինչպես հայտնի է, Ն․ Փաշինյանը չորս զավակների հայր է։

Նրա զավակներից երկուսը չափահաս են, երկուսը՝ դեռևս երեխա։ Նա մշտապես եղել ու դեռ մնում է քաղաքկան բուռն իրադարձությունների կենտրոնական մասում։

Վարչապետի ներկայիս պաշտոնակատարն իր ծննդյան օրով մեկնել է Ֆրանսիա՝ գործնական հանդիպումների։