Այսօր սիրված ու լեգենդար դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի ծննյդնա օրն է․ մանրամասներ դերասանուհու մասին

Այսօր սիրված ու լեգենդար դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի հերթական ծննդյան տարեդարձն է, օր, որը հիշեցնում է լեգենդար արտիստուհու խաղացած դերերը, տիպային կերպարները։ Ապագա դերասանուհու ծնողները ապրել են Բուխարեստում, երբ ծնվել է նա։

Հետո ընտանիքը հայրենիք է եկել։ Վարդուհին սկսել է զբաղվել դերասանությամբ։ Առաջին փորձառությունը Նուբարաշենի ինքնագործ թատերական բեմում է եղել։ Հետո հանդես է եկել Գյումրվա, ապա նաև Երևանի թատրոնների բեմերում։

Ամուսնացել է դերասան Գևորգ Աբաջյանի հետ։ Դերասանուհին այն առաջիններից է եղել, ով հանդես է եկել հեռուստաներկայացումներում։ Ունի ֆիլմերում հանդես գալու լուրջ ու հաջողված փորձառություն։

Հայ թատրոնն ու կինոն բարեբախտություն է ունեցել բավականին երկար վայելելու Վ․ Վարդերեսյանի նման տաղանդավոր ու բազմաշնորհ արտիստուհու ներկայությունը։ Նա բավականին երկար ու արդյունավոտ կյանք է ունեցել։

Ցավոք, արդեն վեց տարի է, ինչ տաղանդաշատ արտիստուհին ֆիզիկապես մեզ հետ չէ։ Նա կյանքին հրաժեշտ է տվել ութսունյոթամյա հասակում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: